«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԻԿՈԼԻՆ

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է մայիսի 13-ին «Ինպիչմենտ» դաշինքի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախընտրական շրջանում Հայաստանում տպագրվել է 400 հազ. անձնագիր, եւ հենց դրա միջոցով են կեղծվել ընտրությունները. «Այս հայտարարությունը Նիկոլի հիվանդ երեւակայության արգասիքն է, եւ բուժման խնդիրն էլ իրենն է», մտերմաբար քաղաքական գործիչ-լրագրողին անունով են միայն կոչել մեր ոստիկանները, իսկ հանուն տեղեկատվության էլ լրատվամիջոցներին տեղյակ են պահել. «2006 թ. մայիսի 10-ց մինչեւ 2007 թ. մայիսի 10 ՀՀ-ում տպագրվել է 194 623 անձնագիր, որից 31 795-ը հանձնվել է 1-16 տարեկան անձանց, 49 717-ըՙ 16-18 տարեկաններին, 113 111-ը` 18-ից բարձր տարիքի քաղաքացիներին (ընտրելու իրավունք ունեցողներին):

ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4