Այսօր իսկական ասուլիսաթափ է` օգոստոսյան աստղաթափի նման: Քաղաքականամերձ անձինք եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, երեւում է, դեռ չեն կարողանում կանգնեցնել իներցիայի ուժը, որը շարժիչն անջատելուց (ընտրությունների տեղի ունենալուց) հետո նրանց շարունակում է առաջ մղել ավտոպիլոտով` նրանք դեռ թափով մղվում են ասուլիսային ակումբներ եւ հեռուստախոսափողներ: Ինքներդ նայեք մեր ակումբային հանդիպումների անոնսները` Էլ Կարինե Նալչաջյան ու Աղասի Թադեւոսյան, էլ TV մոնիտորինգի արդյունքներ ներկայացնողներ, էլ եսիմ որ թաքստոցից հայտնված Յուրի Մանուկյան, էլ եզդիական համայնքի առաջնորդ Ազիզ Թամոյան... Այ ձեր տունը շինվի` դադար տվեք, հանգստանանք:
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ