«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ԿՈՂՄԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ «ՀԱՐՍԱՆԻՔՆ ԱՌԱՆՑ ՀԱՐՍ ՈՒ ՓԵՍԱ»

Նախօրեինՙ մայիսի 14-ին, ժամը 14:30-ին «Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգելու մասին» առաջին ատյանի դատարանի դեմ բերված բողոքը պետք է լսվեր վերաքննիչ դատարանում: Սակայն Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններն ու մեղադրող կողմի ներկայացուցիչները, նշանակված ժամին ներկայանալով, դատարանի նիստերի դահլիճը փակ են գտել: Բայց դա չի նշանակում, թե նիստը չի կայացել: Ինչպես տեղեկացնում են Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեից, տեւական սպասումից հետո պարզվել է, որ վերաքննիչ դատարանն այնուամենայնիվ նիստ է անցկացրել դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբՙ մեղադրող եւ պաշտպանող կողմերի բացակայությամբ: Որոշում էլ է կայացվելՙ ուժի մեջ է թողնվել առաջին ատյանի դատարանի որոշումը: ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4