Երեկ «Նաիրի» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի ավարտական հանդիպումը: Խաղացանկի քմահաճույքով կրկին մրցավեճի բռնվեցին «Բանանցն» ու «Արարատը», որոնք մայիսի 9-ին վիճարկել էին Հայաստանի գավաթը: Բնական էր, որ «Արարատը» ձգտելու էր ռեւանշի հասնել գավաթի եզրափակիչում կրած պարտության դիմաց: Ինչպես եւ եզրափակիչ խաղը, այս անգամ էլ համառ պայքար ծավալվեց: Արարատցիներին չհաջողվեց ռեւանշի հասնել: 23-րդ րոպեին մոտ 30 մետրից «Բանանցի» պաշտպան Կարեն Սիմոնյանի հեռահար հարվածով խփած միակ գոլը հաղթանակ պարգեւեց թիմին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ