«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2007-05-13 | #89, 2007-05-14 | #90, 2007-05-15


19-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՀՂԻ ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻՆ

Մայիսի 12-ին Նորքի 9-րդ զանգվածի 17 շենքի 82 բնակարանում օպերատիվ խումբը հայտնաբերել է 1988 թվականի ծնված Մերի Մաթեւոսյանի դիակը` ձեռքերն ու ոտքերը կանացի զուգագուլպայով կապված վիճակում, պարանոցի եւ մարմնի տարբեր մասերում դանակի 16 հարվածի հետքերով: Դատախազության տվյալների համաձայն, սպանությունն իրականացրել է բնակարանային նույն հարթակի հարեւանուհին, որի անունը եւ սպանության դրդապատճառները չեն հայտնում, քանի որ սպանության մեջ մեղադրվող հարեւանուհին գտնվում է հղիության 7-րդ ամսում:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4