Երբեմն ադրբեջանական կառավարության պահվածքին հետեւելիս տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանն ամեն ինչ դիտարկում, ընկալում է միայն հակահայկական որեւէ հայտարարություն անելու հնարավորության տեսանկյունից: Մասնավորապես բավարար չէր ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների պաշտպանության զեկույցի առնչությամբ Ադրբեջանի «խռովկան կնոջ» կեցվածքը: Հիմա էլ դժգոհության առիթ է տվել պետդեպարտամենտի կայքէջում տեղադրված մի հայտարարությունՙ հունիսի 20- 25- ը «Շուշիի դերը հայերի պատմության մեջ» կոնֆերանսի մասին: Ադրբեջանին երեւի կրկին «խռովեցնի» այն, որ նախ քաղաքը նշվում է որպես Շուշի, բացի այդՙ ներկայացվում է որպես հայ մշակույթի կենտրոնՙ ղարաբաղյան պատերազմի ազատագրական շարժման դերով հանդերձ:
Կոնֆերանսի կազմակերպիչներից են, ինչպես նշվում է հայտարարությունում, ԼՂՀ կրթության նախարար Կամո Աթայանը եւ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Համլետ Գրիգորյանը: