Ամռանն իր առաջին պաշտոնական այցելությամբ Ադրբեջան կժամանի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան երկրորդ քարտուղար Մամեդռզա Ռաշիդին: Ահմադինեժադը երկու անգամ գործարար այցելություններով եղել է Ադրբեջանում: Այս այցելության նախապատրաստման համար մոտակա ժամանակներս Իրան կմեկնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: