«Ազգ. Մշակույթ- հավելվածի» վաղվա համարի մի քանի հրապարակումներում գրական անակնկալներ եւ կարեւոր բացահայտումներ են արվում: «Մահարի- Կապուտիկյան- Զարյան. եռանկյունու» մութ անկյուններն է բացում Գրիգոր Աճեմյանը: Վերջերս Երեւանում տպագրված Ռուզան Սարյանի «Սարյանը եւ Ռուսաստանը» գրքում տեղ գտած փաստացի բազում անճշտություններին է անդրադառնում Յուրի Խաչատրյանի «Սարյանագիտության ոչնչացումը...» հրապարակումըՙ հայկական այսօրվա մշակութային եւ կրթական իրականության մեջ տիրապետող դիլետանտության եւ դրա վտանգավոր հետեւանքների ու բազում- բազում անպատասխանատվությունների մասին: Նմանապես թատերական կյանքում տիրող մերժելի շատ իրողությունների է անդրադառնում «Ստացիոնար- խաղացանկայի՞ն թատրոն, բյուրոկրատակա՞ն, թե՞...» Արա Խզմալյանի հոդվածը:
Ներկայացվում է մի յուրատիպ գրական նմուշ Լեռ Կամսարի ժառանգությունիցՙ հանգուցյալ Հակոբ Պարոնյանի նամակըՙ հասցեագրված իրեն եւ պատասխանը...
Մեր հարցազրույցը Սարգիս Խաչենցի հետ անդրադառնում է իր տնօրինած հրատարակչության վերջին շրջանում լույս տեսած կարեւոր գրքերին եւ դրանց նկատմամբ վերաբերմունքին (վակուումին)...
Հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսքը խորամուխ լինելով Շեքսպիրի ստեղծագործությունների մեջՙ հայտնաբերում է զարմանալի կանխագուշակումներ: Միջնադարի անգլիացի ողբերգակը ժամանակակցի հայացքով տեղափոխում է մեզ արդի աշխարհի հակամարտությունների դաշտ: Ռոբերտ Ֆիսքի «գրական անսպասելի էքսկուրսը» ներկայացնում է Հակոբ Ծուլիկյանը: