Հայաստանում արդեն ձեւավորվել եւ ցավոք արմատանալ է սպառնում մշակույթի նախարարի պաշտոնի կուսակցականացման վատ սովորույթը: Այս մտահոգությամբ «Ազգային թատերական ստեղծագործական միավորման» ՀԿ- ի նախագահ Ռուբեն Բաբայանը շնորհավորելով նորընտիր ԱԺ անդամներին, հանդես է եկել ՀՀ նոր կառավարություն կազմելու վերաբերյալ հայտարարությամբ, որում ասված է. «Խորապես համոզված ենք, որ մշակույթը Հայաստանում պետք է լինի ապակուսակցականացված: Մշակույթի նախարարներն ինչ- ինչ պատճառներով արագորեն փոխարինում էին մեկը մյուսինՙ չհասցնելով ոչ նախաձեռնել, ոչ էլ իրականացնել ստրատեգիական որեւէ լուրջ ծրագիր, որի հետեւանքով ամբողջ կառույցը դոփում է տեղում եւ մասնակից չի դառնում բարեփոխումներին: Ունենալով վերջին տարիների այս փորձըՙ առաջարկում ենք, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների օրինակով, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունըՙ որպես ազգապահպան ստրատեգիական կառույց, նույնպես ապակուսակցականացնել»: