Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերանորոգումից եւ որպես թանգարան բացումից հետո զբոսաշրջիկներին կղզի հասցնելու համար նախատեսվում է Վանա լիճ հասցնել 110 տեղանոց նոր զբոսանավ: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ, երկրի տուրիստական ընկերություններից մեկի այս նախաձեռնությունը ներկայացվել էր Եվրոմիությանը, որն էլ տրամադրել էր զբոսանավը կառուցելու համար անհրաժեշտ գումարի կեսըՙ 120 հազար եվրո: