«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2007-05-17 | #93, 2007-05-18 | #94, 2007-05-19


ՍՅՈՒՆԻՔԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՆԿՈՒՄ

Սյունիքի մարզի մի քանի գյուղերում անասունների անկում է արձանագրվել: Հիմնականում սատկել են խոզերը: Սյունիքցի Արշակյանի տնտեսությունում վերջին մեկ ամսվա ընթացքում սատկել է 85 խոզ: Ըստ անասնաբույժի` խոզերի անկումը կապված է բրուցելյոզ հիվանդության հետ: Սակայն համապատասխան դեղորայքը չի օգնել, ու անկումը շարունակվում է: Մարզի գլխավոր անասնաբույժ Էդգար Թոխսանցը դեռեւս միանշանակ չի ասել, որ անասունները դաբաղով են հիվանդ, հետազոտությունները շարունակվում են: Երեկվանից կասկածելի օջախ համարվող համայնքների բոլոր անասուններին պատվաստանյութ է ներարկվում: Հարկ է, որ ուժեղացվի հսկողությունը հատկապես խոզի մսի վաճառքի կետերում: ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ Գեւորգ Թովմասյանից տեղեկացանք, որ արդեն տարվում են հետազոտություններ բրյուցելոզ հիվանդության համար եւ միայն արդյունքներից հետո ամեն ինչ պարզ կլինի: Նա նաեւ նշեց, որ ստացել են պաշտոնական տեղեկություն, որ Իրանում, Թուրքիայում, Ադրբեջանում ու նաեւ Լաչինի շրջանում տնային եւ վայրի խոզերի մեջ հայտնաբերվել է դաբաղ: Քանի որ խոզերի մեջ լինում են նաեւ սիբիրախտ, էմկար, ժանտախտ, կարմրախտ, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, նշեց պրն Թովմասյանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4