Ստավրոպոլի երկրամասի Գեորգիեւսկի շրջանի Կրասնոպումսկ գյուղում մայիսի 21-ի գիշերը պղծվել էին մոտ 40 հայկական գերեզմաններ: «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ շիրիմները ներկվել էին ներկով եւ սվաստիկայով: Խուլիգանական այս արարքի մեղադրանքով ձերբակալվել են Գեորգիեւսկի 18-ամյա մի բնակիչ եւ նրա երեք ընկերները: Հիշեցնենք, որ սա շիրիմների, այդ թվումՙ հայկական, պղծման առաջին դեպքը չէ Ստավրոպոլի երկրամասում: Նույն Գեորգիեւսկում 2005 թ. դեկտեմբերին պղծվել էր ավելի քան 50 շիրիմ, այդ թվումՙ հայկական: Այն ժամանակ մարմարյա շիրմաքարերի վրա ծծմբական թթու էին լցրել: Կոտրել էին շիրմաքարերը եւ պղծել վրայի նկարները: