«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2007-05-22 | #96, 2007-05-23 | #97, 2007-05-24


ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎԵՑ

Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 8-րդ տուրում Մելիքսեթ Խաչիյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Իլդար Իբրահիմովի հետ: Իսկ Վարուժան Հակոբյանը սեւերով հաղթեց Ռայ Ռոբսոնին: Մեր երկու շախմատիստներն էլ վաստակեցին 4,5-ական միավոր եւ գտնվում են աղյուսակի երկրորդ տասնյակում:

Կրկին անհաջող խաղացին Շուշանիկ Հայրապետյանն ու Մովսես Մովսիսյանը: Նրանք պարտություններ կրեցին համապատասխանաբար Ժուստին Սարկարից եւ Ռոնալդ Բուրնետից: Մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Ալեքսանդր Օնիշչուկն ու Ալեքսանդր Շաբալովը: Նրանք իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Օնիշչուկը սեւերով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կուդրինի հետ, իսկ Շաբալովը միավորը կիսեց Բորիս Գուլկոյի հետ պարտիայում: 5-ական միավորով առաջատարներին հետապնդում են Գրեգորի Կայդանովը, Սերգեյ Կուդրինն ու Յուրի Շուլմանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4