Հայաստանը Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալով չորրորդն է ԱՊՀ երկրների մեջ: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, այդ գումարը կազմում է 260 մլն դոլար: Առաջին տեղում է Ուկրաինանՙ 420 մլն, երկրորդ տեղումՙ Տաջիկստանըՙ 340 մլն եւ երրորդ տեղում Ուզբեկստանըՙ 310 մլն: Հայաստանից հետո Ադրբեջանն է, ուր նախորդ տարում փոխանցվել է շուրջ 200 մլն դոլար: