Սարաեւոյի շախմատի մրցաշարի 6-րդ տուրի արդյունքները չսասանեցին Սերգեյ Մովսիսյանի առաջատար դիրքը: Հայ շախմատիստը թեեւ Արտյոմ Տիմոֆեեւի հետ պարտիայում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով, սակայն 4,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Նրան մեկ միավորով զիջում է Բորիս Պրեդոեւիչը, որը եւս ոչ-ոքի ավարտեց պարտիան Սոկոլովի հետ: Վերջինս Շորթի հետ 3-ական միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը: Անգլիացի գրոսմայստերն այս տուրում սեւերով պարտության մատնեց Մորոզեւիչին:
7-րդ տուրում Մովսիսյանը սպիտակներով կմրցի Սոկոլովի հետ: Կկայանան նաեւ Շորթ-Պրեդոեւիչ, Մորոզեւիչ-Տիմոֆեեւ պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ