Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) հովանու ներքո գործող հայ-ամերիկյան խորհուրդը բողոքի նամակ է հղել Եվրոպայի ապահովության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)` դժգոհելով հայաստանյան խորհրդարանական ընտրություններին նրանց տված «մեղմ» գնահատականից: Հայ-ամերիկյան խորհուրդը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի վերջնական եզրակացությունը հեռու կմնա քաղաքական նկատառումներից եւ կլինի շատ ավելի ամբողջական` արտացոլելով իսկական փաստերը:
Գ. Գ.