«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2007-05-30 | #101, 2007-05-31 | #102, 2007-06-01


ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հիմնադիր անդամ, կուսակցության վարչության քարտուղար, Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Վարդան Մկրտչյանը ՀԺԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել մայիսի 25-ին: Վարդան Մկրտչյանը վերջին երկու գումարման խորհրդարանների պատգամավոր էր ընտրվել ՀԺԿ-ի համամասնական ցուցակով: Իսկ մայիսի 12-ի ընտրություններում նա իր թեկնածությունն առաջադրել էր ինչպես մեծամասնական (Շենգավիթում), այնպես էլ համամասնական ընտրակարգով եւ ՀԺԿ-ի ցուցակում զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը: «Ի՞նչն է պատճառը կուսակցությունից դուրս գալու» հարցին պրն Մկրտչյանը պատասխանեց. «Պատճառ չկա, ես որոշեցի կուսակցական գործունեությունն իմ կյանքում դադարեցնել»: Այդ որոշումը կապ ունի՞ այս ընտրությունների հետ: «Ոչ, ես ընտրություններին գնացի մինչեւ վերջ պայքարելով: Պարզապես զգացի, որ պետք է թողնեմ քաղաքականությունը եւ զբաղվեմ իմ մասնագիտությամբ: Ես ինժեներ էլեկտրամեխանիկ եմ եւ որքան ինձ հիշում եմ, «ծնվել ու մեծացել եմ» «Հայէլեկտրո» գործարանում ու հենց այնտեղից էլ նշանակվել եմ արդյունաբերության փոխնախարար, այնուհետեւ 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի դաժան դեպքերից հետո եկա Ազգային ժողով»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4