«Ազգը» տեղեկացրել էր, որ Ադրբեջանում մամուլի իրավիճակի հետեւանքով մի շարք ադրբեջանցի լրագրողներ քաղաքական ապաստան էին խնդրել երկրում հավատարմագրված դեսպանատներից: Ադրբեջանական կայքէջերը տեղեկացնում են, որ, ինչպես Բաքվում Ռուսաստանի դեսպանությունը, այնպես էլ Միացյալ Նահանգների ներկայացուցչությունը մերժել են քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքները: Ռուսաստանի դեսպանատանը պարզաբանել են, թե քանի որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործում է առանց այցագրերի ռեժիմ, ուստի քաղաքական ապաստան կարելի է ստանալ հենց Ռուսաստանում: Ի դեպ, գնալով աճում է քաղաքական ապաստան խնդրող լրագրողների թիվը, որն արդեն անցել է 25-ը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ