Կոնգրեսականներ Հովարդ Բերմանը եւ Մայք Քենսը, Ամերիկայի հայկական համագումարի տեղեկացմամբ, Կոնգրեսի ստորին պալատին են ներկայացրել «Ցեղասպանության համար պատասխանատվության ակտ» օրինագիծը: Այս օրինագծի ընդունման դեպքում ամերիկյան դատարանի առաջ պատասխանատվության կենթարկվեն նաեւ Միացյալ Նահանգներից դուրս ցեղասպանություն իրականացրած, ամերիկյան քաղաքացիություն չունեցող անձինք: Համանման օրինագիծ մարտին ընդունվել է Կոնգրեսի վերին պալատում հինգ սենատորների նախաձեռնությամբ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ