Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի հայկական երիտասարդական կազմակերպությունների կլոր սեղանի երկրորդ նիստը տեղի է ունեցել Կիսլովոդսկում: «Երկրամաս» թերթի տեղեկացմամբ, մասնակցել են հանդիպման կազմակերպիչ, Կիսլովոդսկի հայկական համայնքի երիտասարդությունը ներկայացնող «Նոր դար» կազմակերպությունը, հայ երիտասարդներ Էսենտուկիից, Պյատիգորսկից, Զելենոկոմսկից, Ստավրոպոլից, Բուդյոնովսկից եւ այլն: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կիսլովոդսկի հայկական Սուրբ Վարդան եկեղեցու քահանա տեր Սարգիսը, Ռուսաստանի հայերի միության ստավրոպոլյան տարածաշրջանային ստորաբաժանման գործադիր տնօրեն Բորիս Արզումանովը, Կիսլովոդսկի հայկական ազգային-մշակութային «Կռունկ» ինքնավարության նախագահ Վալերի Գալուստովը, Ստավրոպոլի հայկական «Արմյանսկայա պանորամա» թերթի խմբագիր Միխայիլ Մանվելովը եւ ուրիշներ:
Երիտասարդությունը քննարկել է Ցեղասպանության 92-րդ տարելիցին Ռուսաստանի հայերի միության ստավրոպոլյան մասնաճյուղում երիտասարդական միավոր ստեղծելուն, ոչ հայկական երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: