«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2007-06-05 | #105, 2007-06-06 | #106, 2007-06-07


«ԱԶԳԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Կարդացի «Գիրք հայերի ձեռներեցության եւ ադրբեջանցիների «երախտագիտության մասին» հոդվածը (26 մայիս, 2007 թ.), որը վերաբերում է իմ գրքին: Թույլ տվեք անչակերտ խորին երախտագիտություն հայտնել Գ. Յազըճյանին եւ խմբագրությանը: Գրախոսն առաջինն է, ով իրեն բնորոշ մանրազննությամբ ցուցաբերել է լրջմիտ մոտեցում եւ սրտացավորեն խորամուխ եղել գրքի ծալքերի մեջ: Նա գնահատականի է արժանացրել մի աշխատանք, որը ծնվել է մեծ դժվարությամբ:

Ինչ վերաբերում է սխալներին ու թերություններին, ես դրանք կորակեի որպես վրիպումներ (գրքում կան երկու սրբագրական-խմբագրական ցավալի վրիպումներ, որոնք, «ի բարեբախտություն ինձ», Յազըճյանը չի նկատել): Եվ քանի որ հոդվածագրի մատնանշածները, դժբախտաբար, ոչ էական են կամ հիմնազուրկ (բացառությամբ մեկի, ինչը շնորհակալանքով ընդունում եմ եւ հաշվի կառնեմ ռուսերեն թարգմանության ժամանակ) ու «հանրային» հետաքրքրություն չեն ներկայացնում, ապա հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ:

Մեկ անգամ եւս հայտնում եմ երախտիքս անաչառ եւ բարեհաճ վերաբերմունքի համար:

Հարգանոք ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4