Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվել է ընդդիմադիր չորս ուժերի ներկայացրած դիմումների հիման վրա հունիսի 1-ին մեկնարկած դատավարությունը, որը երեկ 4 ուժերից մեկի «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչները լքեցին: Պատճառն ըստ դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի, դատական գործընթացում դիմող կողմի ներկայացրած մի քանի կարեւոր միջնորդությունները ՍԴ կողմից հետաձգման արդյունքում այսօր քննարկում անցնելն ու անխտիր բոլոր միջնորդությունների մերժումն է: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է. «Ես հանդես եկա հայտարարությամբ եւ ասացի` քանի որ այդ միջնորդությունների կոնտեքստում արդեն իսկ ապագա որոշման նախագիծը երեւում է, մենք մեր հետագա մասնակցությունը Սահմանադրական դատարանի նիստերին համարում ենք անիմաստ, եւ լքեցի դատարանի դահլիճը: Իսկ ընտրությունների արդյունքը անվավեր ճանաչելու պահանջը դիմումի ուժովՙ շարունակում է ուժի մեջ մնալ»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ