Հունիսի 26-28-ը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը տիկնոջ` Մեյ Պապուլիասի հետ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն ներքին գործերի, հանրային կառավարման եւ ապակենտրոնացման նախարարը, արտաքին գործերի նախարարի տեղակալը, այլ պաշտոնյաներ, գործարարներ: