Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մուհամեդ Ալի Հուսեյնին հանդիպել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի դեսպանների հետ` քննարկելու Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի ռուս-ամերիկյան համատեղ հավանական օգտագործման հարցը: «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, թե Ռուսաստանը չի պատրաստվում վնասել տարածաշրջանի անվտանգությանը: