«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2007-06-15 | #113, 2007-06-16 | #114, 2007-06-19


ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈ՞Վ, ԹԵ՞...

Թալինի թիվ 15 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ Ազգային ժողովում կուսակցության խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալներով առաջադրման փաստաթղթեր ներկայացրել է 11 թեկնածու, այդ թվում` եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նաեւ հավաստել է. «Մենք հաստատ հաղթելու ենք: Մենք ունենք մեր խմբակցությունն ամրապնդելու խնդիր եւ այդ անելու առիթը բաց չենք թողնելու: Այս առաջադրումը չի պարտադրում վայր դնել մանդատը, ուստի նույնիսկ պարտության դեպքում մենք ոչինչ չենք կորցնի»:

Ի դեպ, թիվ 15 ընտրատարածքում առաջադրված 11 թեկնածուներից 3-ը Խաչիկ Մանուկյան են այդ թվում` այդ ընտրատարածքում հաղթած, այնուհետեւ մանդատից հրաժարված Խաչիկ Մանուկյանը: Մայիսի 12-ին ձայների շատ քիչ տարբերությամբ Խաչիկ Մանուկյանին զիջած Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն էլ է առաջադրվածների ցանկումՙ անկուսակցական է, բայց սատարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Ընտրությունը ԿԸՀ որոշմամբ նշանակված է օգոստոսի 26-ին:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4