«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2007-06-19 | #115, 2007-06-20 | #116, 2007-06-21


ԳԱԲԱԼԱՅԻ ԿԱՅԱՆԻ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ռուսաստանը պատրաստ է շահագործել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը երկկողմ կամ եռակողմ տարբերակով», ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նման հայտարարություն է արել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիեւի հետ հանդիպմանը Մոսկվայում, որի ընթացքում էլ կողմերը ստորագրել են ՌԼԿ-ի մասին ընդգրկուն արձանագրություն: Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հերթին ավելացրել է, թե Ադրբեջանը համաձայն է կայանի` ԱՄՆ եւ Ռուսաստանի հետ օգտագործմանը:

Ըստ էության, Գաբալայի կայանի համատեղ ռուս-ամերիկյան-ադրբեջանական օգտագործման պուտինյան բարձրաձայնումը առայժմ ստանում է արձանագրային բնույթ, որ թերեւս մեծացնում է փաստաթղթային ամրագրման հավանականությունը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4