«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2007-06-20 | #116, 2007-06-21 | #117, 2007-06-22


ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻՆ ՉԻ ԾԱՌԱՅՈՒՄ, ՈՐ ԲՆԱԿԱՆ ՀՐԴԵՀՆ ԷԼ ՀԱՅԻ ՁԵՌՔԻ ԳՈՐԾ ԼԻՆԻ

«Հայերը արոտավայրային տարածքներ են հրդեհել Ֆիզուլիի շրջանում», նման, ներեցեք արտահայտության համար, տեղեկություն են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները: Ավելին, Ադրբեջանի ԶԼՄ հաղորդագրություններին հավատալու դեպքում, «Հայաստանի զինված ուժերը կրակահերթեր են արձակել նաեւ այդ շրջանի մի քանի գյուղերի ուղղությամբ, կրակել են դաշտում աշխատող գյուղացիների վրա», եւ «հայերի հրդեհող գնդակների պատճառով հրդեհ է բռնկվել»: Պարզվում է, քամին էլ «հայի գործն է արել» ու արդյունքում «այրվել է 100 հա»:

Հիշեցնենք, որ այս «հրդեհումների» առնչությամբ արդեն իսկ եվրոպական կառույցների եզրակացությունը կա այն մասին, որ դրանք բնածին են, եւ բնավ էլ արդարացված չէ հայերին դրանցում մեղադրելը: Բայց, կարծես թե, ադրբեջանական կողմի համար, զուտ հակաքարոզչության տրամաբանությամբ, դեռեւս հարմար է անգամ բնությանը «մեղսակից սարքել» հայերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4