«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2007-06-20 | #116, 2007-06-21 | #117, 2007-06-22


«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱԿ ԳՈՐԾՈՂ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌՆ Է»

Հայաստանի Հանրապետությունում երկրին ու ժողովրդինՙ ՀՀ քաղաքացիներին արժանի խորհրդարան չկազմվեց, քանի որ որոշիչը ժողովրդի ձայնը չէր, այլ ԱԺ ընտրություններում իրականացված կեղծումները: Երեկ «Ուրբաթ» ակումբում այս մասին բարձրաձայնել է «Իմպիչմենտի» ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Պատկերն էլ առանձնապես չի ներառում ընտրողների մեղավորությունը կամ քաղաքացիական ոչ զգոնությունը, քանի որ նրանց ձայները դերակատարություն չեն ունեցել ընտրություններում: Այս պնդումը ներկայացնելով, բանախոսն ընդգծեց, որ «Հայաստանի քաղաքացիները պատրաստ են քաղաքացիական հասարակություն կերտելուն, սակայն երկրում այսօր գործողն ու իրականացվողը «Սերժ Սարգսյան» ծրագիրն է, իսկ գործող միակ ինստիտուտը նախագահի աթոռն է»: Այս տրամաբանությունից ելնելով էլ Վահագն Խաչատրյանը եզրակացրեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծումը մեծապես պայմանավորված է նաեւ իշխանությունների ցանկությամբ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4