«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2007-06-20 | #116, 2007-06-21 | #117, 2007-06-22


ՀՄԸՄ-Ն ՇՎԵԴԻԱՅՈՒՄ

Շվեդիայի մայրաքաղաքում վերջերս բացվել է Հայ մարմնամարզական ընդհանուր միության Ստոկհոլմի մասնաճյուղի ակումբը, որը ծառայելու է հայկական ոգին վառ պահելու տեղի հայ համայնքի երիտասարդների շրջանում, տեղեկացնում է այդ առիթով խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը: 150 հյուրերի ներկայությամբ ակումբի բացման եւ ժապավենը կտրելու արարողությունը հանձնարարվել է ՀՄԸՄ-ի հավատարիմ անդամներից պրն Հրաչ Մարությանին: Ելույթ է ունեցել պրն Հակոբ Մարտիրոսյանը, որն իր խոսքում նշել է, որ ակումբը կրելու է Արցախյան պատերազմում զոհված Շահեն Մեղրյանի անունը:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4