«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2007-06-21 | #117, 2007-06-22 | #118, 2007-06-23


ԹՈՒՐՔԻԱՆՙ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Դժվար է ասել, որպես գովազդ թե սենսացիա ներկայացվեց մոսկովյան թերթերի այն հաղորդումը, որ Թուրքիայի ծովափնյա քաղաքներից մեկում լույս աշխարհ է եկել հյուրանոց... սեքսուալ փոքրամասնությունների համար: Պարզ է, որ Անկարան եւս մի հզոր քայլ է արել Եվրոմիությանը հաճոյանալու համար: «Պլանետա Վիկտորիա» լիրիկական անունով չարաբաստիկ հաստատությունն ունի 70 համար եւ նախատեսված է բացառապես հոմո եւ լեսբի զույգերի համար: Անհատ մարդիկ այստեղ կարող են կասկածներ առաջացնել, թեեւ, ասենք, նորմալ տղամարդն այստեղ անելու բան չունի, քանզի բոլոր ներքին ծառայություններն ու զվարճանքներըՙ պարասրահ, բաղնիք, սաունա, լողավազան եւ այլն, կոչված են համասեռասիրահարական «ընտանեկան» տվայտանքների համար:

Մուսուլմանական երկրների մեծ մասը հոմոսեքսուալիստներին կամ գնդակահարում է, կամ բանտ նստեցնում: Այդ իմաստով Թուրքիան, իրոք, համարձակ քայլ է արել, ինչը ջերմորեն ողջունել են «լիբերալ» արեւմտաեվրոպացիները: Իսկն ասած, երեւի հենց նրանց առջեւ էլ իր հյուրընկալ դռները կբացի «Վիկտորիան»:

Ինչ «զոհողությունների» ասես չի դիմում Թուրքիան Եվրոմիությանը դուր գալու համար: Հանդուրժողականությո՞ւն, խնդրեմ: Մնում է միայն ենթադրել, թե քանի միավոր բերեց այս քաջարի քայլը Անկարային քրիստոնեական հանրակցություն խցկվելու նրա մաքառումներում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4