«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2007-06-21 | #117, 2007-06-22 | #118, 2007-06-23


ԱԼԵՔՍԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՓԱԿՈՒՂԻ ՉԻ ՄՏԵԼ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից տեղեկացանք, որ նախկին ԱԳ նախարար Ալեքսան Արզումանյանի գործով շարունակվում է անհրաժեշտ քննչական գործողությունների կատարումը, այդ թվում` Մոսկվա է գործուղվել քննչական խումբ, որը մասնակցում է ՌԴ ԴԱԾ եւ գլխավոր դատախազության աշխատակիցների կողմից իրականացվող քննչական գործողություններին` պարզելու Ա. Արզումանյանին Մոսկվայի «Առեւտրային ֆինանսավորման բանկի» միջոցով գումար փոխանցած անձանց իսկությունը, գումարների ծագման աղբյուրները, ինչպես նաեւ գումարները փոխանցելու նպատակը: Իսկ Ալեքսան Արզումանյանի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվում, քանի որ վերջինս մինչ այսօր, օգտվելով իր իրավունքներից հրաժարվում է ցուցմունք տալ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Խմբ. կողմից.- Ինչպես եւ սպասվում էր, ԱԱԾ մամուլի կենտրոնը ոչինչ չի ասում այն հիմնական հարցադրման մասին, որն այսքան ժամանակ արդարացիորեն հնչում է մամուլումՙ Ալ. Արզումանյանն իսկապե՞ս այդքան վտանգավոր անձ է, որ չի կարելի նրան կալանքից ազատել եւ հետաքննությունն այդ կերպ շարունակել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4