«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2007-06-21 | #117, 2007-06-22 | #118, 2007-06-23


«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇ ՍՏԱՑԱՎ

Global Rating Group միջազգային վարկանիշային կազմակերպությունը երեկ հայկական «Արարատբանկին» շնորհել է B- (կայուն եւ կանխատեսելի) վարկանիշ: Երեկ Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպության նախագահ Ռիչարդ Հեյնսվորտը կարծիք է հայտնել, որ վարկանիշի շնորհումը բանկին վկայում է նրա թափանցիկ գործունեության մասին:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Արարատբանկը» ի վիճակի է բարձրացնել իր վարկանիշը, քանի որ դրա համար ունի անհրաժեշտ ներուժ: ԿԲ նախագահը, ընդգծելով Հայաստանի բանկային համակարգի ավելի հասկանալի դառնալը օտարերկրյա ներդնողների համար, տեղեկացրել է, որ արտասահմանյան 5 բանկերից հետո Հայաստանի բանկային համակարգ մտնելու ցանկություն են հայտնել եւս 2 բանկ:

«Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն իր հերթին ասել է, որ անցյալ տարվա հոկտեմբերից սկսած բանկի ակտիվներն աճել են 3 անգամ, կապիտալըՙ 1,5 անգամ, հաճախորդներին առաջարկվել են բանկային նոր գործիքներ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4