Ինչպես տեղեկանում ենք «Ռեգնում» գործակալությունից, ռուսական «Ալռոսա» ադամանդի արդյունահանման խոշորագույն ձեռնարկությունն ու հայկական DCA ընկերությունը մտադիր են ռուսական ադամանդի մշակման համատեղ ձեռնարկություն ստեղծել Հայաստանում: Այդ նպատակով Մոսկվայում բանակցություններ է վարել Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Գագիկ Աբրահամյանը: