Երեկ Փարիզի Սբ. Հովհ. Մկրտիչ եկեղեցում տեղի են ունեցել, ինչպես տեղեկացնում է Մայր աթոռից ստացված հաղորդագրությունը, Հայ եկեղեցու Ֆրանսիայի նորաստեղծ թեմի առաջնորդի ընտրությունները: Ամենայն հայոց հայրապետի հաստատած եռանուն ցանկից (Նարեկ եպս. Շաքարյան, Նորվան եպս. Զաքարյան, Կոմիտաս վրդ. Հովնանյան) թեմի պատգամավորական ժողովում գաղտնի քվեարկությամբ առաջնորդ է ընտրվել Լիոնի շրջանի հոգեւոր հովիվ Նորվան Սրբազանը: Նա ծագումով Բեյրութից է, որտեղ ծնվել է 1940 թ.-ին: Հոգեւոր կրթությունն ստացել է Անթիլիասի դպրեվանքում, ապա, վերջինիս գրավումից հետո, Բեյթ Մերիի հոգեւոր դպրոցում, իսկ այնուհետեւ Երուսաղեմի հայոց ժառանգավորացում եւ Փարիզի կաթոլիկ ինստիտուտում: Վարդապետ է ձեռնադրվել Սերովբե արք. Մանուկյանի, իսկ եպիսկոպոսՙ Վազգեն Ա հայրապետի ձեռամբ: