Շախմատի Իսպանիայի ակումբային առաջնությունում կայացավ 2-րդ տուրը: «Լինեքս Մեջիկը» մրցեց «Ռեւերտե Ալբոքսի» հետ: Գրանցվեց ոչ-ոքի (3-3), ընդ որում բոլոր վեց պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան: Վլադիմիր Հակոբյանը խաղում էր Պետեր Նիլսենի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանի մրցակիցը Զիբնեկ Հրաչեկն էր:
2 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են «Լինեքս Մեջիկն» ու «Իրետզա Գրոսը»: Վերջինս 4,5-1,5 հաշվով պարտության մատնեց ՈւԳԱ թիմին: Հաղթող թիմի կազմում առաջին երեք խաղատախտակների վրա հաջողության հասան Ալեքսանդր Մորոզեւիչը, Ռուստամ Կասիմջանովը եւ Վադիմ Միլովը: Բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով էլ (7,5-ական) առաջատարները միեւնույն ցուցանիշն ունեն: