Ռումինական Բազնա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում մասնակիցները խաղաղասիրաբար էին տրամադրված: Կայացած բոլոր 5 պարտիաներում էլ գրանցվեց ոչ-ոքի: Աղյուսակը գլխավորող Ռաֆայել Վահանյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց պարտիան շվեդ գրոսմայստեր Ուլֆ Անդերսոնի հետ: Միավորը բաժանեցին նաեւ Ռիբլին ու Մեկինգը, Շուբան ու Խալիֆմանը, Չիբուրդանիձեն ու Պորտիշը, Սոկոլովն ու Բելյավսկին:
Վեց տուրից հետո 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են Խալիֆմանն ու Վահանյանը, սակայն առաջինը մեկ պարտիա պակաս է անցկացրել: 3-ական միավորով հաջորդ տեղերում են Ռիբլին, Բելյավսկին, Պորտիշը: Նրանցից կես միավորով հետ են մնում Սոկոլովը, Չիբուրդանիձեն, Անդերսոնը եւ Շուբան: Աղյուսակը 1,5-ական միավորով եզրափակում են Թիմանն ու Մեկինգը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ