Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը Կրասնոդարի «Կուբանից» տեղափոխվել է մերձմոսկովյան «Խիմկի»` պայմանագիր կնքելով ակումբի հետ: Նա «Խիմկիում» կարող է ելույթները սկսել օգոստոսից ոչ շուտ, երբ Ռուսաստանում կբացվի տրանսֆերային շրջանը: Այսպիսով, «Խիմկիում» հանդես կգան ՀՀ հավաքականի երկու ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ այդ թիմում է խաղում նաեւ Ռոման Բերեզովսկին:
Ընթացիկ մրցաշրջանն անհաջող դասավորվեց Զեբելյանի համար: Նա «Կուբանում» հազվադեպ էր ընդգրկվում թիմի կազմում: Իսկ ահա անցած մրցաշրջանում Զեբելյանը «Կուբանի» առանցքային խաղացողներից էր ու առաջին խմբի լավագույն ռմբարկուներից մեկը եւ մեծապես նպաստել էր բարձրագույն խմբի ուղեգրի նվաճմանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ