Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հուլիսի 1-ից Գեւորգյան հոգեւոր ճեմարանի չորրորդ եւ հինգերորդ լսարանների 34 սաներ ամառային արձակուրդների ընթացքում իրենց ծառայությունը կբերեն Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու տարբեր թեմերում` թեմակալ առաջնորդների իշխանության ներքո:
«Հովվական իրենց ապագա գործունեությունն արդյունավետ եւ լիարժեք կառուցելու համար ուսանողները պիտի կարողանան ճեմարանում ստացած իրենց տեսական գիտելիքներին գումարել նաեւ գործնականում` իրենց հոգեւոր ծառայությամբ ձեռք բերած փորձառությունը», նշել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Վազգեն վարդապետ Նանյանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ