Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում մեկնարկում է հեծանվասպորտի աշխարհի «Բ» խմբի առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ հեծանվորդները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի գլխավորությամբ Քեյփթաունում հանդես կգան երեք հեծանվորդներՙ երեւանցի Վազգեն Ղուլիջանյանը, ներկայումս Ֆրանսիայում բնակվող եւ մարզվող Տիգրան Կորկոտյանը եւ ամերիկահայ Արա Դելալյանը: Բացի առաջնության պարգեւներից, հեծանվորդները կպայքարեն նաեւ Պեկինի օլիմպիադայի ուղեգրերի համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ