«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2007-06-27 | #121, 2007-06-28 | #122, 2007-06-29


AXA-ԻՆ ՊԱՀԱՆՋԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ն Է

Այսօրվանից «Ազգ» եւ «Երկիր» թերթերում կսկսի լույս տեսնել Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի դատարանի հայտարարությունը ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության դեմ հարուցված գործի («Քյուրքջյանն ու Ուզունյանն ընդդեմ Աքսայի») վերաբերյալ: Ինչպես բազմիցս նշել ենք մեր թերթում, 1915 թ. ցեղասպանությունից առաջ բազմաթիվ հայեր ապահովագրական գումարներ են ունեցել այդ ընկերությունում, որոնք մնացել են անհատույց: Այժմ, շնորհիվ ամերիկահայ փաստաբաններ Վարդգես Եղիայանի, Մարկ Կիրակոսի եւ Բրայըն Կաբատեքի հետապնդումների, Աքսան պատրաստ է ավանդատուների ժառանգներին եւ ֆրանսահայ կազմակերպություններին փոխհատուցել ընդհանուրՙ 17,5 մլն դոլար գումար:

Պահանջատերերը պետք է «Ազգի» ներկա համարի 3-րդ էջում լույս տեսած հայտարարության մեջ նշված կայքէջում փնտրեն իրենց անունները եւ համապատասխան ձեւով ներկայացնեն պահանջագիր ամերիկյան դատարանինՙ մինչեւ 2007 թ. հոկտեմբերի 1-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4