Շոգ ամառվա արձակուրդային սեզոնին քաղաքական կյանքը դադարել է զբաղեցնել հասարակության ու մամուլի միտքը, մանավանդ որ խորհրդարանական «թեժ» ընտրություններից հետո բոլորը հանգստի կարիք են զգում: Սակայն առջեւում ոչ պակաս կարեւոր իրադարձություններն են` բուհական ընդունելության քննությունները: Ե՛վ դիմորդները, ե՛ւ նրանց ծնողներն ու ուսուցիչները, ե՛ւ ավանդական կրկնուսույցները (նրանք համարյա պաշտոնական կարգավիճակ ունեն մեզանում), եւ պարզապես ոլորտի մասնագետները, անկասկած, պարզաբանումների կարիք, բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ կունենան, որոնց պատասխանը համակարգի առաջին դեմքից ստանալու հնարավորություն ենք ընձեռում նրանց: Չմոռանանք, որ ասպարեզում է նաեւ Մատենադարանի ձեռագրերի թվայնացման հետ կապված վիճահարույց խնդիրը:
Այսօրվանից մինչեւ հինգշաբթի, հուլիսի 5-ը, ժամը 16-ը, «Ազգի» կայքէջի հյուրը ՀՀ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն է:
Կ. Դ.