«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2007-06-29 | #123, 2007-06-30 | #124, 2007-07-03


ԱՎԱՐՏՎԵՑ «ՈՍԿԵ ԿԻԹԱՌ-2007» ՓԱՌԱՏՈՆԸ

Հունիսի 21-30-ը Դիլիջանում եւ Երեւանում կայացավ հեղինակային երգի «Ոսկե կիթառ-2007» հանրապետական երկրորդ փառատոնը: Նպատակն էր նպաստել հեղինակային երգի ժանրի զարգացմանը, մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, լավագույն երգերի մասսայականացմանը, հեղինակ-կատարողների միջեւ ստեղծագործական շփումների ակտիվացմանն ու փորձի փոխանակմանը եւ այլն: Փառատոնի մասնակցության 35 հայտերից ընտրվել է 21-ը: Մասնակիցների համար վարպետության դասեր անցկացրեցին անվանի եւ երկարամյա փորձ կուտակած երաժիշտներ, երգահաններ եւ կոմպոզիտորներ:

ՀՀ մշակույթի նախարարության, «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի եւ մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի նախաձեռնած փառատոնն ավարտվեց ու ի հայտ եկան հեղինակային երգի շնորհալի ստեղծագործողներ, կատարողներ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4