«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2007-06-29 | #123, 2007-06-30 | #124, 2007-07-03


«ՓՅՈՒՆԻԿՆ» ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրը: Այն մեկնարկեց «Կիլիկիայի» եւ «Շիրակի» մրցավեճով: Հանդիպման սկիզբը հաջող էր դաշտի տերերի համար: Արդեն 7-րդ րոպեին Ռաֆայել Մկրտչյանը բացեց հաշիվը: Սակայն հետագայում խաղն անցավ շիրակցիների առավելությամբ, որոնք 4-1 հաշվով հաղթանակ տարան: Գյումրեցի ֆուտբոլիստներից աչքի ընկան Արտյոմ Բեռնեցյանը, Գեւորգ Հովհաննիսյանը, Երվանդ Հակոբյանն ու Վլադիմիր Գասպարյանը: Այս հաղթանակի շնորհիվ «Շիրակը» վաստակեց 15 միավոր եւ շրջանցեց «Գանձասարին»:

Վերջինս Կապանում հյուրընկալել էր «Փյունիկին»: Հանդիպումը հետաքրքրական էր այն առումով, որ ներկայումս «Գանձասարը» գլխավորում է «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, իսկ թիմում վարձավճարով խաղում են «Փյունիկի» մի քանի ֆուտբոլիստներ: Հանդիպման ելքը վճռեց վերջերս «Փյունիկի» կազմում ընդգրկված Համլետ Մխիթարյանի խփած միակ գնդակը: Տուրն ավարտվեց «Ուլիսի» եւ «Միկայի» մրցավեճով: Միկայի բրազիլացի ֆուտբոլիստ Ալեքսի խփած միակ գոլը հաղթանակ պարգեւեց թիմին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4