«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2007-06-29 | #123, 2007-06-30 | #124, 2007-07-03


ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵԿՑԵՑ ԿՐԱՄՆԻԿԻՆ

Դորտմունդում ավարտված շախմատի մրցաշարի հաղթող ճանաչվեց աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը: Նա վստահ անցկացրեց մրցաշարը` 7 հնարավորից վաստակելով 5 միավոր: Կրամնիկը Վիշվանաթան Անանդի եւ Պետեր Լեկոյի հետ մնաց անպարտելի:

Վերջին երեք տուրերում աշխարհի չեմպիոնը վաստակեց 2 միավոր: Նա հաղթեց Նայդիչին, ոչ-ոքի ավարտեց պարտիան Լեկոյի եւ Ալեքսեեւի հետ: Երեք շախմատիստներ` Անանդը, Ալեքսեեւն ու Լեկոն 4 միավորով բաժանեցին 2-4-րդ տեղերը: Լեկոն 6-րդ տուրում հաղթեց Գելֆանդին, ավարտական պարտիան Մամեդյարովի հետ ավարտեց ոչ-ոքի: Վերջինս իր օգտին 3,5 միավոր գրանցեց: Կառլսենը 3 միավորով գրավեց 6-րդ տեղը, որին աղյուսակում հաջորդեցին Գելֆանդը (2,5 միավոր) եւ Նայդիչը (2):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4