«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2007-06-30 | #124, 2007-07-03 | #125, 2007-07-04


ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ

ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի Երեւան կատարելիք հուլիսի 4-ի այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ԵԽԽՎ նախագահին կընդունեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Հանդիպումներ են նախատեսված ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 4-ին այցի արդյունքները խորհրդարանում կամփոփվեն մամլո ասուլիսով: Հաջորդ օրըՙ հուլիսի 5-ին ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը Երեւանից կմեկնի Թբիլիսի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4