Հուլիսի 2-ից 7-ը Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցում, կամավորական շինարարական աշխատանքներ կատարելու ծրագրով Երեւան են ժամանել Կանադայի Թեքեյան մշակութային միության Արմենական երիտասարդներՙ Արեն Մանուկյանըՙ 18, տարեկան, Մարկ Շատարեւյանըՙ 20 տարեկան, Արին Նազարեթյանըՙ 19 տարեկան, Քլորի Բալյանըՙ 14 տարեկան, Արսեն Հովհաննիսյանըՙ 17 տարեկան, Լոռի Բոյաջյանըՙ 17 տարեկան, Արեգ Մանուկյանըՙ 15 տարեկան, Արին Ակթորոսյանըՙ 15 տարեկան, Լոռա Թելազյանըՙ 15 տարեկան, Լոռի Մանուկյանըՙ 16 տարեկան, Քրիստափոր Շոֆինըՙ 20 տարեկան:
Նրանց ուղեկցում է Ֆլորիդա Եսայանը Կանադայից:
Երիտասարդները ողջ տարին նախապատրաստվել եւ որոշել են ամառային արձակուրդներին գալ Հայաստան ու Երեւանի Վ. Թեքեյանի անվան դպրոցում իրենց կամավոր աշխատանքով վերանորոգել երրորդ հարկի միջանցքը:
Աշխատանքից ազատ ժամերին երիտասարդները կծանոթանան դպրոցի իրենց տարեկիցների հետ, կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերում:
Բոլորը եռանդով, ուրախ ու պատրաստակամ կաշխատեն 6 օր հայրենիքում:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչության անդամ