Հայ գերի Վալերի Սուլեյմանյանը իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան, այլ գնալ Ռուսաստան: Ադրբեջանական «Դեյ.ազ» գործակալության տեղեկացմամբ, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի տվյալներով, այս ցանկությունն իրագործելու համար բանակցություններ կվարի Միջազգային Կարմիր խաչը, քանի որ Սուլեյմանյանին Ռուսաստան անցկացնելու համար անհրաժեշտ է Մոսկվայի թույլտվությունը: Գործակալությունը նշում է նաեւ, թե Սուլեյմանյանը ցանկացել է մեկնել Իժեւսկ կամ Մինվոդի քաղաքներ, որտեղ նաեւ բարեկամներ ունի:
Հիշեցնենք, որ Սուլեյմանյանն ընտանիք ունի Արցախում եւ Ադրբեջանում է հայտնվել այս տարվա մայիսին: