«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2007-07-03 | #125, 2007-07-04 | #126, 2007-07-05


ԱՅՑԵԼԵՔ http://protest.keghart.com ԵՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԵՔ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔՐ. ՕՐԻ 301 ՀՈԴՎԱԾԻ

Արատ Դինքը, Սենիկ Սերոբյանը, Կարին Կարակաշլին, Այդին Էնգինը, «Ակօս» թերթի անձնակազմը, Էրդալ Դողալը, Դինքի ընտանիքի փաստաբանը մեղադրվում են Թուրքիայի քրեական օրենսգրքի` «թուրքերի ինքնությունը վիրավորելու» համար պատասխանատվություն նախատեսող 301 հոդվածով: Նրանցից ոմանք կարող են ենթարկվել մինչեւ երեք տարի ազատազրկման: http://protest.keghart.com այս կայքէջում տեղադրված է նամակ` ի պաշտպանություն այն մարդկանց, ովքեր մեղադրվում են 301 հոդվածով, ինչպես նաեւ ընդդեմ թուրքական իշխանությունների` Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնումները այդ հոդվածով պատժելու փորձերի: Ակցիայի նախաձեռնողների ներկայացմամբ, կայքէջում տարբեր այցելուների ստորագրություններով «Բողոքի բաց նամակը» կուղարկվի գրողների միջազգային «International PEN» կազմակերպությանը, որ աշխարհում հայտնի է նաեւ որպես կարծիքի ազատ արտահայտման պաշտպան: Տեղեկացնենք, որ Հրանտ Դինքի սպանությանՙ ներկայումս Թուրքիայում ընթացող դատավարությունը մեծ աղմուկ է հարուցել, եւ մասնավորապես հայտնի Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է գործընթացին ամենայն ուշադրությամբ հետեւելու մասին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4