ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հարցերին նվիրված Սան Ֆրանցիսկոյում կայացած «ԱրմՏեք-2007» եռօրյա խորհրդաժողովին եւ ցուցահանդեսին մասնակցելուց հետո ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ժամանել է Փարիզ: Այստեղ, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հուլիսի 10-ին նախատեսվում է Վ. Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: