«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2007-07-05 | #127, 2007-07-07 | #128, 2007-07-10


Ժ. ՍԵՖԻԼՅԱՆՆ ՈՒ Վ. ՄԱԼԽԱՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՏ

«Հայ կամավորների համախմբում», «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունների համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ու հիշյալ նախաձեռնությունների անդամ Վարդան Մալխասյանը, որ արդեն մոտ 7 ամիս ազատազրկության մեջ են, երեկ հայտարարություն են տարածել: Վստահություն հայտնելով, որ իրենց նկատմամբ կատարվող բռնությունը քաղաքական դրդապատճառներ ունիՙ նրանք առաջարկում են այժմ ընթացող դատաքննությանը զուգահեռ կազմակերպել հասարակական դատՙ նրանում ընդգրկելով հնարավորինս հեղինակավոր մարդկանց եւ իրավիճակին գիտակ գործիչների: Կալանավորները ցանկություն են հայտնել, որ «այդ գործը» գլխավորի հայտնի այլախոհ, ազգային գործիչ Պարույր Հայրիկյանը: Ինչ վերաբերում է դատական լսումներին, ապա ազատազրկման մեջ գտնվող արցախյան ազատամարտի մասնակիցները ցանկություն ունեն դատավարությանը մասնակից տեսնել իշխանամետ այնպիսի գործիչների, ովքեր հավատում են այսօրվա իրավական համակարգին:

Մեկ այլ հաղորդագրություն էլ տեղեկացնում է, որ այսօր լրանում է Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան 40-ամյակը: Ի դեպ, այսօր շարունակվելու է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ նրանց ընկեր, արցախյան ազատամարտի մասնակից Վահան Արոյանի գործով դատավարությունը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4